Ներքին գնահատում
1. Գր. Բաղյանի անվան հ. 141 հիմնական դպրոցի տարեկան աշխատանքային ծրագրերը կազմվում են այնպես, որ դրանցում արտացոլվեն համապատասխան աշխատանքներ, որոնք ուղղված կլինեն սովորողների գիտելիքների, կարողությունների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, սովորողների զարգացմանը, և որոնք կիրականացվեն արդյունավետ կերպով: Այդ ծրագրերում ընդգրկվում են համապատասխան միջոցառումներ, առարկայական դրվածքներ, բաց դասեր, տարբեր ինտելեկտուալ մրցույթներ, էքսկուրսիաներ, այցելություններ մշակութային օջախներ:
Տարեկան աշխատանքային ծրագրերում ընդգրկվում են օլիմպիադաների անցկացումը դպրոցում բոլոր առարկաներից`աշխատանքները կազմակերպելով այնպես, որ հաղթողներ լինեն և մասնակցեն համայնքային, քաղաքային, հանրապետական փուլերին:
Նախատեսվում է մասնակցություն բարեգործական, սոցիալական ծրագրերին, հետազոտական աշխատանքներին: Ծրագրերում ընդգրկվում են սովորողների և ուսուցիչների առողջության պահպանմանը, սննդի, հանգստի կազմակերպմանն ուղղված համապատասխան աշխատանքներ:
Նախատեսվում են համապատասխան աշխատանքներ` ուղղված շրջանավարտների մասնագիտական կողմնորոշմանը, կրթությունը շարունակելուն: Սովորողները ներգրավվում են դպրոցի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին: Նախատեսվում է կազմել հատուկ հանձնաժողով սոցիոլապես անապահով ընտանիքների երեխաներին և պարտուսից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և ուսումնառության մեջ ընդգրկելու համար:
2. Աշակերտների թիվը տարեսկզբին 258 էր, տարեվերջին 262աշ., 1-ին դաս-28աշ. Տարրական դաս /առանց 1-ին դաս./117 աշ., բարձր առաջադիմությամբ սովոողների թիվը 68 է,չառաջադիմող չկա,հիմնական դպրոցի ցուցանիշները հետևյալն են. աշ.թիվը123,որից 38-ը բարձր առաջադիմությամբ,չառաջադիմող ` 3 աշակերտ, 7-10 ստացել են 106 աշ., ամառային առաջադրանք ստացող `3 աշ :Առաջադիմությունը 99%, որակը 42%:
3. ՈՒստարում հիմնական դպրոցի 9-րդ դաս, սովորողների թիվը 22-է,որից ավարտական քննություններին մասնակցել է 22ը, առաջադինությունը`100%, որից 18-20 միավոր ըստ առարկաների ստացել են` հայոց լեզու- 0, մաթեմատիկա-4, օտար լ.-12, բնագիտություն 3, հայոց պատմություն -8 աշակերտ:
Անբավարար գնահատականներ ստացողներ չկան:
4. Հանրակրթական ծրագրերի երկրորդ աստիճանն ավարտած և ամփոփիչ ատեստավորման արդյունքում վկայականներ են ստացել 22աշակերտ - 100% առաջադիմություն :
5. Շախմատի օլիմպիադա 4 աշակերտ:
6. Դպրոցի բազմաթիվ աշակերտներ մասնակցել են համայնքային, մարզային, մրցույթների:
Միջազգային ,,Կենգուրու,,-44աշ., ,,Արջուկ,, - չեն մասնակցել
,,Սպորտային մրցույթներ,,, միջոցառում` նվիրված Հաղթանակի օրվան – 118 աշակերտ, 11 ուսուցիչ Վազգեն Սարգսյանի 55-ամյակին նվիրված Նոր Նորք համայնքում անցկացվող հրաձգության և ինքնաձիգի ոչ լրիվ քանդման և հավաքման մրցույթում մասնակցել են 5 աշակերտ: Աղջիկների անհատական մրցույթում Մելինե Իսայանը գրավել է առաջին տեղը թիմային մրցույթում դպրոցը գրավել է 3-րդ տեղ: Մասնակցել են հրաձգության մրցույթի հանրապետական փուլին:
7. Ուս. տարվա ընթացքում սովորողների կողմից դրսևորվել է բավարար վարքագիծ, գրավոր նկատողություններ և իրավախախտումներ չեն եղել:
8. Արտադասարանական աշխատանքներին, մասնակցել են բոլոր աշակերտները 100%
9. 4-րդ դասարանում սովորող աշակերտները 21-է, որից որակը 61% առաջադիմությունը-100%:
10. Դպրոցի մեծաթիվ աշակերտներ ինքնուրույն սովորում են դասերը, օգտվում են տարբեր առարկաների հետ կապված գրականությունից, հանրագիտարաններից, համացանցից: Այս ամենի շնորհիվ ստանում են բարձր և գերազանց գնահատականներ, մասնակցում են տարբեր մրցույթների և բանավեճերի:
11. Դպրոցում կազմակերպվում են բազմաթիվ և բազմապիսի մրցույթներ տարբեր առարկաներից, մեծ և փոքր օլիմպիադաներ, ստեղծագործական կոնֆերանսներ, միջոցառումներ:
12. Դպրոցի ուսուցիչների, տնօրինությոն ջանքերով հաճախ են կազմակերպվում տարբեր տեսակի ճամփորդություններ, արշավներ, այցելություններ մշակութային օջախներ: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում 1-2 այցելություն:
13. Ներքին գնահատման հաշվետվության քննարկման արդյունքում հաստատությունը ընդունեց համապատասխան որոշումներ`
· Ատեստավորված ուսուցիչների մասնակցություն տարրակարգի ձեռքբերման մրցույթներին:
· Հետազոտական և ստեղծագործական աշխատանքների պլանավորում և աշակերտների ընդգրկում այդ աշխատանքներում:
14. Սովորողների և ուսուցիչների առողջության և պահպանման գործում մեծ է դպրոցի ղեկավարության, վարչական աշխատողների, բուքժրոջ, բուֆետապանի դերը: Որպեսզի նպատակային աշխատանքներ տարվեն բոլորի սննդի և հանգստի կազմակերպման համար, բուժքույրը հետևում է բուֆետի, սանհանգույցների մաքրությանը, դպրոցը ստանում է համապատասխան սնունդ` հետևելով որակին և ժամկետներին:
Ազատ ժամանակ ուսուցիչները, ինչպես նաև դասերից հետո աշակերտները հանգստանում են սպորտային դահլիճում` զբաղվելով տարբեր խաղերով:
15. Դպրոցում կատարվող ցանկացած աշխատանքի ակտիվ մասնակցում և իրենց ավանդն են բերում թե՛ ուսումնական հաստատության խորհուրդը, թե՛ մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները:
Ծնողական խորհուրդը ուշադրության կենտրոնում է պահում դժվար դաստիարակվող, չառաջադիմող սովորողներին, այցելություններ է կազմակերպում այդ սովորողների տներ: Համագործակցելով դպրոցի տնօրինության հետ`հետևում է դպրոցի սանիտարական վիճակին հրավիրում է ընդհանուր ծնողական ժողովներ, հարկ եղած դեպքում տնօրենի և մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում իր առաջարկները: Մասնակցում է ծնողազուրկ, սոցիալապես անապահով կամ ներառական կրթություն ստացող երեխաներին հնարավորության սահմաններում նյութական օգնություն ցույց տալու գործին:
Աշակերտական խորհուրդը դպրոցում կատարվող միջոցառումնրի հիմնական կազմակերպիչը և մասնակիցն է: Հետևում է դպրոցական հերթապահություններին, սովորողների շրջանում իրականացվող կրթադաստիարակչական աշխատանքներին մասնակցում է դպրոցի կառավարման աշխատանքներին:
Դպրոցում կատարվող բոլոր աշխատանքները վերահսկվում, ուսումնական հարցերի հետ կապված որոշումներ է ընդունում և ներկայացնում մանկավարժական խորհուրդ:
16. Դպրոցում աշխատում են ուսուցիչներ, որոնց մասնագիտական պատրաստվածությունը ամապատասխանում է հիմնական դպրոցին ներկայացվող պահանջներին:
Գրեթե բոլոր ուուցիչները մասնակցել են նոր մեթոդներով ուսուցման հետ կապված տարբեր սեմինարների:
Այդ աշխատանքների հիմնական նպատակը կրթության որակի բարձրացումն է: Յուրաքանչյուր ուսուցիչ աշխատում է յուրովի հետաքրքիր և բովանդակալից դարձնել իր դասերը: Դպրոցի ուսուցիչներից 17-ը ատեստավորվել են:
17. Ուսուցիչների մասնակցությունը ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, կամ այլ մրցույթների չկան:
18. Որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչներ չկան:
19. Որպեսզի ուսուցման համար ստեղծվեն նպաստավոր պայմաններ, դպրոցը ունի հարուստ նյութատեխնիկական բազա, ունի 1 համակարգչային սենյակ, որոնք հագեցած են համակարգչային տեխնիկայով, ունի ինտերնետ կապ և բոլորը օգտվում են համացանցից: Ունի նաև քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիա, գրադարան, ընթերցասրահ, ստանում են անհրաժեշտ մեթոդական նյութեր, գրականություն տարբեր առարկաների համար: Դպրոցում գործում է ռազմագիտության սենյակ:
20. Դպրոցի համար նախատեսված զենքերը գտնվում են համապատասխան սենյակում, ապահովված է անհրաժեշտ հսկողություն: Անհրաժեշտ հսկողություն է սահմանվում նաև քիմիական նյութերի, ֆիզիկայի սարքավորումների, համակարգչային սենյակների նկատմամբ:
21. Դպրոցի ֆինանսավորումը կատարվում է ՀՀ պետ. բյուջեից ըստ աշակերտների թվաքանակի:
Դպրոցի ֆինանսավորման հիմնական աղբյուրը ՀՀ պետ. բյուջեն է, արտաբյուջետային միջոցներ գոյանում են հիմնականում տարածքի վարձակալությունից, դրամաշնորհներից Տարեվերջին կապված աշակերտների թվաքանակի փոփոխության հետ, դպրոցը Երևանի քաղաքապետարանի ֆին. բաժնի հաստատմանն է ներկայացնում տարեկան ճշտված նախահաշիվը: Դպրոցի նախահաշիվը, տարիֆիկացիան և հաստիքացուցակը սկզբնական հավանության են արժանանում դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի` դպրոցի խորհրդի կողմից, այնուհետև ներկայացվում վերադասի հաստատմանը դպրոցի կառավարման խորհուրդը քննարկում է վերոհիշյալ ֆինանսական փաստաթղթերը, ներկայացնում է առաջարկներ, դիտողություններ, լսում է դպրոցի տնօրենին, հաշվապահին, որից հետո լրամշակված նախահածիվը, հաստիքացուցակը և տարիֆիկացիան վերջնական ներկայացվում են վերադասի հաստատմանը:
22. Փորձում ենք աշխատանքներ տանել, որ ծնողները գիտակցեն դպրոցի կառավարման գործում իրենց հնարավոր ֆինանսական օգնության կարևորությունը:
23. Վերջին տարիների ընթացքում դպրոցի բոլոր ուսուցիչները մասնակցել են տարբեր ծրագրերի շրջանակներում կազմակերպված սեմինարների, որոնց նպատակը ուսուցիչներին ուսուցման արդիական մեթոդներին ծանոթացնելն է: Նոր մեթոդներով ուսուցման հիմնական նպատակը աշակերտակենտրոն մոտեցումն է, աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացումը: Դպրոցում ներդաշնակորեն համադրվում են ուսուցման ավանդական և արդիական մեթոդները:
24. Դպրոցի սովորողները գործուն մասնակցություն են ցուցաբերում կրթական բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում, ներգրավվում են տարբեր ծրագրերում: Մասնակցում են համայնքում կազմակերպված շաբաթօրյակներին, մասնակցել են ծառատունկին: Սովորողները մաքրում են դպրոցի բակը, հնարավորության չափով կանաչապատում տարածքը: Աշակերտական խորհուրդը մասնակցում է գույքի վերանորոգման, գրքերի նորմալ վիճակի պահպանման աշխատանքներին:
25. Տարիներ շարունակ մի քանի մանկավարժներից կազմված հանձնաժողովի անդամները շրջում են համայնքում`դպրոցահասակ երեխաներին հայտնաբերելու նպատակով, որոնք չեն հաճախում հանրակրթական դպրոցներ: Ինչպես նաև տեղեկություններ հավաքելու նրանց ընտանեկան վիճակի մասին. աշխատանքներ են իրականացվում այդպիսի երխաներին դպրոց բերելու համար:
26. Դպրոցը ջանքեր է գործադրում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների անվճար դասագրքերով ապահովելու:
Տարիներ շարունակ դպրոցի ուսուցիչները և աշակերտները մասնակցելեն սեռային ( գենդերային) հավասարության ապահովմանը նվիրված սեմինարներիև կոնֆերանսների, դասղեկի ժամերի ընթացքում անդրադառնում են այդ երևույթին: Նման խնդիր չկան:
27. Մեր հանրապետությունում ապրող դպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխա` անկախ նրա ազգությունից, ռասսայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, իրավունք ունի սովորելու դպրոցում:
Մեր դպրոցը բացառություն չէ, երբեք ոչ մի խոչընդոտ չի առաջանում, և ցանկացած դիմում դրական լուծում է ստանում:
28.Դպրոցը մշակում և ընդունում է կանոնադրություն, որը լիովին համապատասխանում է կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջներին:
29. Կիրառված կարգապահական տույժեր չկան, 5 մանկավարժների հրամանով հայտարարվել է ,,Շնորհակալություն,,:
30.Պետության կողմից ընդունված օրենսդրության համաձայն դպրոցը իրականացնում է ուսուցիչների աշխատանքի ընդունում, աշխատանքից ազատում, կենսաթոշակների նշանակում` պահպանելով գործընթացի օրինականությունը:
Հանրակրթության մասին ՀՀ օրենսդրություն
1. Հանրակրթության բնագավառը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, ,,Կրթության մասին,,, ,,Նախադպրոցական կրթության մասին,,, ,,Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին,,, ,,Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին,,, ՀՀ օրենքներով, սույն օրենքով, ոլորտը կարգավորող այլ օրենքներով և իրական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
31. Ամեն տարի տեսչության կողմից կատարվում են փաստաթղթային ստուգումներ` աշակերտների շարժ, հրամանագրքեր և այլն: Արդյունքները բավարար են: Դպրոցում քաղաքապետարանի կողմից անցկացվել են ստուգում (աուդիտ), որի արդյունքում դպրոցը արժանացել է բավարար գնահատականի:
32. Ուսումնական հաստատությունը տարբեր հանձնարարականներ է ստանում նախարարության և այլ գերատեսչությունների կողմից, դպրոցում պահպանվում են համապատասխան փաստաթղթեր: Հանձնարարականների կատարողականը բավարար է առկա են բոլոր հրամանագրքերը, շարժմատյանը, փաստաթղթային փաթեթները:
33. Հաստատությունում առկա են պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերը, պահպանվում է դրանց վարման կարգը: Բոլոր փաստաթղթերը համապատասխանում են օրենքով նախատեսված կարգին: Վարման կարգը անմիջականորեն ստուգվում և վերահսկվում է տնօրենի կողմից: